«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Սկսել են ցուցանակը պոկելուց

Սկսել են ցուցանակը պոկելուց
17.06.2019 | 22:49

Ֆուտբոլասերին մենք օպերատիվորեն տեղեկացրել ենք, որ իտալական «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պարտականությունները ստանձնել է իտալացի անվանի մարզիչ Մաուրիցիո Սարին, որը «Նապոլիից» հետո վերջին երկու տարում գլխավորում էր Լոնդոնի «Չելսին» ու թիմը Եվրոպայի լիգայում բարձունքի հասցնելուց հետո որոշեց վերադառնալ հայրենիք։ Վերադառնալը վերադարձավ, սակայն այդ վերադառնալը միանշանակ չի ընդունվել ֆուտբոլասերի կողմից։ Բանը հասել է նրան, որ ի պատասխան Սարիի «դավաճանության», «Նապոլիի» երկրպագուները Բանոլիի տներից մեկի պատից պոկել են նրան մեծարող ցուցանակը։ Հանուն ընթերցողի ընդհանուր կրթվածության ասենք, որ Սարին ծնունդով նեապոլցի է, իսկ երկրում պատմականորեն սոցիալ-կուլտուրական բնույթի դիմակայություն է ձևավորվել, ինչը մեխանիկորեն փոխանցվել է ֆուտբոլին։ Այնպես որ, խնդիրը Սարիի անձը չէ, խնդիրը երկրի տարբեր մասերի միջև եղած դիմակայությունն է։ Ի դեպ, ոչ պակաս լուրջ քննություն է սպասում նաև Անտոնիո Կոնտեին, որը «Յուվենտուսի» փոխարեն նախապատվությունը տվեց «Ինտերին»։ Կարծում ենք, որ այս կտրվածքով էլ դեռ զարգացումներ կլինեն, էլ չասենք, թե դրանք ինչ փոթորկուն ընթացք կունենան թիմերի հանդիպումների ժամանակ։ Դա սրի բերան գնալու պես բան կլինի, բայց դե ճակատագիր է, իրենք են ընտրել իրենց բաժին խաչը։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3407

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ